Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր Վարդան Ջհանյանին և Արմեն Ստեփանյանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։

Ներկայացվեց կադրերի պատրաստման համալսարանի ներուժը և տեխնիկական հնարավորությունները: Մեր գործընկերները ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեցին հանքարդյունաբերության գլոբալ միտումները, ԶՊՄԿ-ի տեղն աշխարհի հանքարդյունաբերական քարտեզում և հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության վրա:

Բանախոսները լսարանից բազմաթիվ հարցեր ստացան, ինչը խոսում է հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրվածության և մարզում այս ոլորտի կարևորության գիտակցման մասին:

Համալսարանի հյուրերը շրջեցին լսարաններում և գիտափորձարարական լաբորատորիաներում, ծանոթացան ուսումնամեթոդական նյութերին, սարքավորումներին։ Նրանց զարմացրեց, որ կրթօջախը կարողացել է գործուն վիճակում պահպանել դեռևս խորհրդային տարիներից մնացած սարքավորումները, և սիրով ու խնամքով պահպանվող ցուցանմուշային միներալների հավաքածուները:

«Համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ մեր համալսարանի համար կենսական նշանակություն ունի,- ասաց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանը` շեշտելով, որ այս կրթօջախը Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտի գիտահեն դարբնոցն է, որտեղ կրթություն են ստանում ոլորտի ապագա կադրերը, որոնք զարգացնելու են մարզի ու հանրապետության հանքային ընկերությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել