Երևանում մեքենաների ազատ կայանումը շարունակում է լինել ամենախնդրահարույց թեմաներից մեկը, ու այսօր ավտոմեքենաների գերհագեցվածությունը թույլ չի տալիս անգամ բակային տարածքներում մեքենա կայանել։ Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Մարատ Ատովմյանը խոսելով թեմայի մասին՝ նշեց, որ այդ խնդիրը նույնիսկ կարող է ավարտվել վիճաբանությամբ, քրեական գործերով։
«Ամեն դեպքում, բակային տարածքներն ընդհանուր օգտագործման տարածքներ են, և կարծես թե բոլոր բնակիչները կամ բակ մուտք գործող բոլոր անձինք պետք է կարողանան հավասարաչափ օգտվել։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերել և օրենսդրական առումով այս խնդիրը կարգավորել, այլապես ինքնահոսի թողնված մի գործընթաց է, ինչն ավելի է սրվում»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ հաճախ լինում է, որ, օրինակ, անձը ունենում է ավտոտնակ, բայց որևէ մեկը իր ավտոմեքենան կանգնեցնում է հենց այդ ավտոտնակի դիմաց, և դրանով ուղղակի խոչընդոտում է տվյալ մարդու իրավունքների իրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։