Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին հունվարից մայիս՝ մինչև հուլիսի 31-ը հաշվարկված աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով՝ yerevan.am, pay.e-community.am, «Հայփոստ», Еasy pay, «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր: 
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար, Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել