Ապաստարանն անվտանգ ժամանակավոր կացարան է

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրամադրվում է ապաստարան (ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն): Ապաստարանն անվտանգ ժամանակավոր կացարան է, որտեղ անձինք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից:

Ոստիկանության ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել