Ուսումնասիրություններ են կատարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում առողջապահության նախարարության կողմից: Իրավաբանnet-ին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը հայտնեց, որ ուսումնասիրություններն իրականացվում են պարզելու 2016, 2017 և 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը Արա Միքայելի Մինասյանն է:

Լուսանկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել