Առաջին անգամ աղոթելու համար ծնկի իջա 2002 թվականին՝ Նորդ-Օստ թատերական կենտրոնի գրավման ժամանակ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում դիմել Աստծուն:
«Ժամանակ առ ժամանակ առաջանում է Ամենակարողին դիմելու ցանկություն… և ես այդպիսի ներքին պահանջմունք ունեմ: Բայց երևի չարժե թվարկել այդ բոլոր առիթները կամ պատճառները: Այդ ժամանակ «Նորդ-Օստի» ճգնաժամի ժամանակ ես կյանքում առաջին անգամ ծնկի իջա», – ասել է Ռուսաստանի ղեկավարը: