Առաջիկա օրերին կարճատև անձրև և ամպրոպ կլինի․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի  4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։  Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի  5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել