Ռուսաստանում ընտրողների ձայների 25,03 տոկոսը հաշվարկվել է

Ռուսաստանի Դաշնության  կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նախնական տվյալներով ինչպիսին են ընտրությունների արդյունքները: Հաշվարկվել են ընտրություններին մասնակցած անձանց միայն 25, 03 տոկոսի ձայները և առաջատարը Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Պուտինը հավաքել է հաշվարկված ձայների 72, 53 տոկոսը: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերում են Պավել Գրուդինինը , Վլադիմիր Ժիրինովսկին և Քսենյա Սոբչակը: Մնացած թեկնածուները հավաքել են 1 տոկոսից քիչ ձայն:

Հաշվարկը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել