Ռուսաստանի Դաշնության կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նախնական տվյալներով ինչպիսին են ընտրությունների արդյունքները: Հաշվարկվել են ընտրություններին մասնակցած անձանց միայն 25, 03 տոկոսի ձայները և առաջատարը Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Պուտինը հավաքել է հաշվարկված ձայների 72, 53 տոկոսը: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերում են Պավել Գրուդինինը , Վլադիմիր Ժիրինովսկին և Քսենյա Սոբչակը: Մնացած թեկնածուները հավաքել են 1 տոկոսից քիչ ձայն:
Հաշվարկը շարունակվում է: