1 դպրոց և 2 մանկապարտեզ կանվանափոխվեն

Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել, որի համաձայն  «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կանվանափոխվի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ:

Կանվանափոխվի նաև Երևանի հ.70 մանկապարտեզը: Այն կկրի «Լապտերիկ» անունը:

«Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն էլ կանվանափոխվի  ««Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել