Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել, որի համաձայն «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կանվանափոխվի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ:
Կանվանափոխվի նաև Երևանի հ.70 մանկապարտեզը: Այն կկրի «Լապտերիկ» անունը:
«Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն էլ կանվանափոխվի ««Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: