Նորություններ

Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զիծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել