Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել