ՊԵԿ վարչության պետերի գույքն ու եկամուտները. մաս 3

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել ՊԵԿ վարչությունների պետերի հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասերում անդրադարձել էինք ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի, Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման, Իրավաբանական, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ստուգումների կազմակերպման և դիտարկման և Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների պետերին:

Գարեգին Առաքելյան

ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության պետը Գարեգին Առաքելյանն է: Նա պաշտոնավարում է 2016 թ-ից, հայտարարագիրը ներկայացրել է 2017 թ-ի սեպտեմբերի 11-ին:

Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գ.Առաքելյանը հայտարարագրել է  37.500 դրամ արժողությամբ բաժնեմաս, 65 միլիոն 510 հազար դրամ հանձնած փոխառություն:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են՝ 45 միլիոն 35.000 դրամ, 250.000 դոլար, 140.000 եվրո:

Պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են շուրջ 3 միլիոն 16.000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նշենք, որ Գարեգին Առաքելյանն ունի հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում:

Ասատուր Վարդանյան

ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության պետ Ասատուր Վարդանյանը հայտարարագիրը ներկայացրել է 2017թ-ի հուլիսի 1-ին: Նա պաշտոնը ստանձնել է 2016թ-ի սեպտեմբերից:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Ասատուր Վարդանյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 1 բնակարան և 2 հողամաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել՝ Lexus RX 330 մակնիշի ավտոմեքենա:

Վարդանյանի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 միլիոն դրամ և 6.000 դոլար: 

Պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են շուրջ 4,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Ասատուր Վարդանյանը ևս ունի հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում:

Ալիսա Չիլինգարյան

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել