Ի՞նչ կարողություն ունեն Պետական եկամուտների կոմիտեի 3 վարչությունների պետերը

Իրավաբան.netը շարունակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրամական միջոցների հայտարարագրերի հրապարումը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչություններից երեքի պետերի ունեցվածքին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է Արսեն Սառիկյանը: Պաշտոնըստանձնել է 2016թ. մարտի 18-ից, ըստ հայտարարագրի՝ 2017 թվականի հուլիսի 1-ից:

Արսեն Սառիկյան

Նրա ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք է նշվել 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 հողամաս, և մեկ տարածք, որը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Որպես փոխառություն պաշտոնյան հայտարարգրել է ԱՄՆ դոլարով՝ 4, ՀՀ դրամով 1 պարտապանի հանձնած փոխառություն: ԱՄՆ դոլարով այն կազմում է՝ 13.150.00, 7.100.00, 2500.00, 20.000.00, և 1.474.262.00 դրամ:

Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 5,000,000.00 դրամ, և 10,000.00 դոլար:

Որպես աշխատանքի վարձատվություն Արսեն Սառիկյանը եկամուտ ունի 3 աղբյուրից՝ 142,000.00, 69,000.00, 25,000.00 դրամ, ընդհանուր առմամբ՝ 5,821,653.00 դրամ:

Նշենք, նաև որ նրա հետ համատեղությամբ բնակվում են կինը և ևս 3 անձ:

Սամվել Սինանյան

Սամվել Սինանյանը զբաղեցնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի պաշտոնը: Սինանյանը,  պաշտոնավարում է 2016թ. հունիսի 14-ից, ըստ հայտարարագրի` 2017 թ.-ի հուլիսի 1-ից:

Նա բնակվում է կնոջ և անչափահաս երեխայի հետ: Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է 2 բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 2 հասարակական նշանակության շինություն:

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2 նույն մակնիշի՝ Mitsubishi Pajero 3.0 L մեքենա:

Պաշտոնյան 3 անձի ՀՀ դրամով պարտք է տրամադրել՝ 6,000,000.00, 8,000,000.00, 6,000,000.00-ական դրամներով:

Սինանյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 22,500,000.00 դրամ, 16,000.00 դոլար, 12,000.00 եվրո, 650,000.00 ռուբլի:

Տարվա կտրվածքով Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետն ունենում է եկամտի 5 աղբյուր, ընդհանուր առմամբ 8,724,495.00 դրամ, որից 2,021,700.00 կենսաթոշակ է, փոխառություններից ստացված տոկոսների արդյուքնում՝ 306,172.00 և 156,900.00 դրամ, որպես աշխաավարձ՝ 5,249,723.00 դրամ, վարձատվության տրված գումար՝ 750,000.00 դրամ և որպես այլ եկամուտ՝ 240,000.00 դրամ:

Արման Մնացականյան

ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանըպաշտոնը ստանձնել է 2016 թվականի մարտի 18-ից, ըստ հայտարարագրի՝ 2017 թ.-ի հուլիսի 1-ից:

Մնացականյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, որի համաձայն որպես անշարժ գույք ունի 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և 1 ավտոտնակ: Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմում են 10,000,000.00 ՀՀ դրամ, 25,000,00 դոլար և 10,000.00 եվրո:

Հայտարարագրում որպես աշխատավարձ է նշվել մեկ եկամուտ՝ 5,165,177.00 դրամ:


Շարունակելի

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել