Նորություններ

Ո՞վ է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը

Դավիթ Հակոբյանի նախագահի անձնական լուսանկարիչն է 2010 թվականից: Ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում: 

2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։

2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում։

Հայաստանի և Վրաստանի նախագահները

2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում։

2016 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

2017 թ-ի հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ներկա էին նաև ՀՀ նախագահն ու Դավիթ Հակոբյանը:

Այդ օրերինԴավիթ Հակոբյանի աշխատանքը ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև Ղազախստանում: Ղազախական լրատվամիջոցենրից մեկին տված հարցազրույցի ժամանակ լուսանկարիչը նշել է որ միջոցառման ժամանակ պետք էր նկարել Սերժ Սարգսյանին, սակայն այնպես է ստացվել, որ այդ պահին առաջինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է սրահ մտել ու նրան է լուսանկարել: Հետո այն տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և Ինստագրամի հաշվում: Հաջորդ առավոտլ լուսանկարը հայտնվել էր ղազախական առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին:

Ավելի ուշ, նկարը՝ շրջանակի մեջ տեղադրված փոխանցվել է Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը

Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսին

Դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով  երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով է պարգևատրել նաև նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Հակոբյանին:

լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել