Դավիթ Հակոբյանի նախագահի անձնական լուսանկարիչն է 2010 թվականից: Ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում:
2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։
2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում։
2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում։
2016 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը:
2017 թ-ի հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ներկա էին նաև ՀՀ նախագահն ու Դավիթ Հակոբյանը:
Այդ օրերինԴավիթ Հակոբյանի աշխատանքը ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև Ղազախստանում: Ղազախական լրատվամիջոցենրից մեկին տված հարցազրույցի ժամանակ լուսանկարիչը նշել է որ միջոցառման ժամանակ պետք էր նկարել Սերժ Սարգսյանին, սակայն այնպես է ստացվել, որ այդ պահին առաջինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է սրահ մտել ու նրան է լուսանկարել: Հետո այն տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և Ինստագրամի հաշվում: Հաջորդ առավոտլ լուսանկարը հայտնվել էր ղազախական առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին:
Ավելի ուշ, նկարը՝ շրջանակի մեջ տեղադրված փոխանցվել է Նուրսուլթան Նազարբաևին:
Դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով է պարգևատրել նաև նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Հակոբյանին:
լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից