Տաք եղանակակլիմայական պայմանները կապ չունեն երկրաշարժերի հետ․ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարածաշրջանի տաք եղանակակլիմայական պայմանները կապ չունեն վերջին օրերին գրանցված երկրաշարժերի հետ։ Ամեն դեպքում, դեռ ոչ մի գիտնական, որևէ գիտական կապ չի հայտնագործել երկրաբանական և օդերևութաբանական պրեցեսների միջև»։

Հիշեցնենք, որ ս․թ նոյեմբերի 12-ին Իրան-Իրաք սահմանին տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Իսկ այսօր Ադրբեջանում գրանցվել է 7 բալանոց երկրաշարժ։ Երկու ցնցումներն էլ զգացվել են Հայաստանի, վերջինը՝ նաև Արցախի տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել