Կինը սուտ մատնության համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Անի Գալայանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասրայանի նախագահությամբ:

Ամբաստանյալը սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր այս տարվա հուլիսին իր ծանոթներից մեկը ձեռքից ոսկյա մատանի և ականջօղեր է հափշակել, այնուհետ փախել:

Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ: Ա. Գալայանի հաղորդմամն տղամարդն այդպիսով նրան պատճառել է 360 հազար դրամի վնաս:

Բացի այս ամենը, նա նաև հատնել է, թե նշված ոսկյա զարդերը գրավատնից վերցնելու և վերադարձնելու պատրվակով խաբել է իրեն և վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել 42.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն: Այդպիսով տղամարդուն մեղադրել է միջին ծանրության հանցագործության մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել