Նորություններ

Երկու դատավոր կտեղափոխվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին սեպտեմբերի 25-ից վեց ամիս ժամկետով գործուղվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս մասին տեղեկանում ենք Դատարանների նախագահների խորհրդի որոշումից:

Նշենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմել է խորհրդին՝ նշելով, որ ներկայումս քրեական մասնագիտացումով այս դատարանում 4 դատավորի կարիք կա։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի անունը դուրս է բերվել գործերի բաշխման ցանկից՝ գերծանրաբեռնվածության հետևանքով, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանի անունը նույնպես դուրս է բերված ցանցկի՝ ժամանակավոր անաշխատունակության վիճակում, իսկ մյուս դատավոր Վարդան Գրիգորյանի զբաղվածությունը նույնպես 100 տոկոս է։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել