Նորություններ

9 նոր տեսախցիկներ կգործակվեն. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

  1. – Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի
  2. – Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց
  3. – Արցախի փողոց-Արին Բերդ փողոց
  4. – Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց
  5. – Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց
  6. – Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց
  7. – Հանրապետության փողոց-Թումանյան փողոց
  8. – Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց
  9. – Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել