Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
- – Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի
- – Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց
- – Արցախի փողոց-Արին Բերդ փողոց
- – Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց
- – Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց
- – Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց
- – Հանրապետության փողոց-Թումանյան փողոց
- – Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց
- – Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: