Խոշոր հրդեհ և պայթյուն «Նաիրիտ» գործարանի տարածքում (թարմացվող)

13:20

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

14:05

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

14:40

Ըստ տեղեկությունների այրվող նյութը լաքէթինոլ է: « Նյութն այնպիսի հատկություն, որ կայրվի` մինչև վերջանա: Այդ և մի շարք նման արտադրամասերի պետերին աշխատանքից ազատելուց հետո նման մտավախություն կար, որ կարող էր լինել»,-այս մասին Իրավաբան.netի հետ զրույցում հայտնեց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

15:10

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

15:40

Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ այս պահին աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, պարզում են նյութի բաղադրությունը և այլն: Քիչ անց մասնագետների կողմից կներկայացվեն մանրամասները:

15:57

ԱԻՆ-ը  դեպքի վայրից հաղորդում է, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

 Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել