Նորություններ

Վեց փողոցների անվանափոխության նախագծերը ներկայացվել են

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 29-ին  ներկայացրել է փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջին վեց նախագծերը։

Фото Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party.

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյան

«Անվանափոխությունները նախատեսվում են հետևյալ կերպ՝

  • Երևան քաղաքի Կասյան փողոցը՝ Վազգեն Առաջին վեհափառի անվամբ,
  • Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի,
  • Ամիրյան փողոցը՝ իր նախկին անունով՝ Վռամշապուհ արքայի անվամբ,
  • Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների անվամբ,
  • Միկոյանի փողոցը՝ Քըրք Քըրքորյան,
  • Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան տանող հատվածն անվանակոչված չէ, այն անվանել Մոնթե Մելքոնյանի անվամբ»,-

այս մասին Իրավաբան.net- հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով ծրագրի համահեղինակներից է:

Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյան, Արայիկ Հարությունյանը, Անահիտ Բախշյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Սամսոնյանը, Անի Խաչատրյանը, Տիգրան Ավինյանը:

Фото Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցություն.

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել