Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 29-ին ներկայացրել է փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջին վեց նախագծերը։
«Անվանափոխությունները նախատեսվում են հետևյալ կերպ՝
- Երևան քաղաքի Կասյան փողոցը՝ Վազգեն Առաջին վեհափառի անվամբ,
- Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի,
- Ամիրյան փողոցը՝ իր նախկին անունով՝ Վռամշապուհ արքայի անվամբ,
- Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների անվամբ,
- Միկոյանի փողոցը՝ Քըրք Քըրքորյան,
- Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան տանող հատվածն անվանակոչված չէ, այն անվանել Մոնթե Մելքոնյանի անվամբ»,-
այս մասին Իրավաբան.net- հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով ծրագրի համահեղինակներից է:
Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյան, Արայիկ Հարությունյանը, Անահիտ Բախշյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Սամսոնյանը, Անի Խաչատրյանը, Տիգրան Ավինյանը:
Ալիսա Չիլինգարյան