Երկու ընկերություններ լիցենզիաներ ստացան թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվեց լիցենզիաներ տրամադրել «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ին և «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ»-ին:

«ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ն այսուհետ թույլտվություն կունենա զբաղվել հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեությամբ:

«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն լիցենզավորվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիայով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել