ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվեց լիցենզիաներ տրամադրել «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ին և «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ»-ին:
«ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ն այսուհետ թույլտվություն կունենա զբաղվել հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեությամբ:
«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն լիցենզավորվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիայով: