Նորություններ

ԱԺ 3 պատգամավորներ հրաժարականի դիմում են ներկայացրել

Հրաժարականի դիմում են ներկայացրել երեք պատգամավորներ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունից: Նրանք են Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Խաչիկ Մանուկյանը:

Եթե նրանք հրաժարականի դիմումները մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն, ապա արձանագրություն կկազմվի և այն կընդունվի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն երեկ գումարված նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:

«Ելք» դաշինքը՝ խմբակցության ղեկավար է ընտրել Նիկոլ Փաշինյանին, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին:

«Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, քարտուղար է ընտրվել Վահե Էնֆիաջյանը:

ՀՅԴ-ն կղեկավարի Արմեն Ռուսատմյանը, իսկ քարտուղարը նշանակվել է Աղվան Վարդանյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել