Հրաժարականի դիմում են ներկայացրել երեք պատգամավորներ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունից: Նրանք են Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Խաչիկ Մանուկյանը:
Եթե նրանք հրաժարականի դիմումները մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն, ապա արձանագրություն կկազմվի և այն կընդունվի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն երեկ գումարված նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
«Ելք» դաշինքը՝ խմբակցության ղեկավար է ընտրել Նիկոլ Փաշինյանին, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին:
«Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, քարտուղար է ընտրվել Վահե Էնֆիաջյանը:
ՀՅԴ-ն կղեկավարի Արմեն Ռուսատմյանը, իսկ քարտուղարը նշանակվել է Աղվան Վարդանյանին: