«Բաց դռների օրեր» ՀՀ 10 մարզում. Առողջապահության նախարարություն

Տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ` առողջապահության ոլորտում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք միտված են նախ և առաջ մարզերում  առկա խնդիրների վերհանմանը և  լուծմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է հասարարական  հատվածի այն նախաձեռնությունները, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում առավել ակներև է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ծրագրերին:

Ուսումնասիրելով մարզերում առկա խնդիրները, հատկապես կարևորելով նեղ մասնագետներով թերհագեցվածությունը մարզերում` «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել 10 մարզում «բաց դռների օրեր» անցկացնելու նախաձեռնությամբ, ըստ որի նախատեսվում է իրականցնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Բարձրացված հարցերի քննարկումների  արդյունքում որոշվել է մարզային 71  բժշկական կազմակերպությունում  իրականացնել «բաց դռների օրեր»  առողջապահական միջոցառումները, որը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և  տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների  կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:

Մարզերի կտրվածքով միջոցառումների ժամանակացույցը ստորև.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել