Տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ` առողջապահության ոլորտում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք միտված են նախ և առաջ մարզերում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է հասարարական հատվածի այն նախաձեռնությունները, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում առավել ակներև է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ծրագրերին:
Ուսումնասիրելով մարզերում առկա խնդիրները, հատկապես կարևորելով նեղ մասնագետներով թերհագեցվածությունը մարզերում` «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել 10 մարզում «բաց դռների օրեր» անցկացնելու նախաձեռնությամբ, ըստ որի նախատեսվում է իրականցնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ:
Բարձրացված հարցերի քննարկումների արդյունքում որոշվել է մարզային 71 բժշկական կազմակերպությունում իրականացնել «բաց դռների օրեր» առողջապահական միջոցառումները, որը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:
Մարզերի կտրվածքով միջոցառումների ժամանակացույցը ստորև.
- – Արարատ, Վայոց ձոր
- – Արմավիր
- – Կոտայք, Շիրակ
- – Լոռի, Տավուշ
- – Գեղարքունիք
- – Սյունիք
- – Արագածոտն