Զգուշացեք տուգանքներից․ երթևեկության նոր փոփոխություն Երևանի կենտրոնում

Համապատասխան մարմինները փոփոխություն են կատարել Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։

Ինչպես երևում է ստորև բերված լուսանկարներում` Սայաթ-Նովա փողոցի երթևեկության գոտիներից առաջինը դարձրել է մեկ ուղղությամբ։ Եթե մինչ այս վարորդները հնարավորություն էին ունենում այս գոտիով ուղիղ և աջ երթևեկել, ապա հիմա ստիպված կլինեն միայն աջ ուղղությամբ մուտք գործել Նալբանդյան փողոց, հակառակ դեպքում կտուգանվեն։

Ստորև ներկայացնում ենք նաև տարածքի պանորաման, որն իրականացվել է փոփոխությունից առաջ, ուստի ուղիղ երթևեկելու նշանը պահպանված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել