Համապատասխան մարմինները փոփոխություն են կատարել Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
Ինչպես երևում է ստորև բերված լուսանկարներում` Սայաթ-Նովա փողոցի երթևեկության գոտիներից առաջինը դարձրել է մեկ ուղղությամբ։ Եթե մինչ այս վարորդները հնարավորություն էին ունենում այս գոտիով ուղիղ և աջ երթևեկել, ապա հիմա ստիպված կլինեն միայն աջ ուղղությամբ մուտք գործել Նալբանդյան փողոց, հակառակ դեպքում կտուգանվեն։
Ստորև ներկայացնում ենք նաև տարածքի պանորաման, որն իրականացվել է փոփոխությունից առաջ, ուստի ուղիղ երթևեկելու նշանը պահպանված է։