Կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Ոստիկանության մարզային ստորաբաժանումներում շարունակվում են կադրային փոփոխությունները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամաններով պաշտոններից ազատվել են Գեղարքունիքի մարզային վարչության երկու բաժինների` Ճամբարակի և Վարդենիսի պետերը:

Ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, Վարդենիսի բաժնի պետք է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Հովհաննիսյանը, իսկ Ճամբարակի բաժնի պետի պաշտոնը այս պահին թափուր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել