Ոստիկանության մարզային ստորաբաժանումներում շարունակվում են կադրային փոփոխությունները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամաններով պաշտոններից ազատվել են Գեղարքունիքի մարզային վարչության երկու բաժինների` Ճամբարակի և Վարդենիսի պետերը:
Ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, Վարդենիսի բաժնի պետք է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Հովհաննիսյանը, իսկ Ճամբարակի բաժնի պետի պաշտոնը այս պահին թափուր է:
Իրավաբան.net