Երկքաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիներն այդ մասին այլևս չեն զգուշացնի ոստիկանությանը. փոխոստիկանապետ

 

ԱԺ նիստում այսօր քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն էր:

Փոխոստիկանապետն իր ելույթում նշեց. «Օրինագծերով նախատեսվում է ուժը կորցրած չանաչել ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում ոստիկանությանը հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասծանատվություն նախատեսող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը, որով սահմանվում է 50.000 ՀՀ դրամ տուգանք»:

«Հիշյալ դրույթը գործնականում կիրառելի չէ: Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել միայն պաշտոնի նշանակվող անձանց»,-ընդգծեց Եղիազարյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ըստ իրենց տվյալների երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 95 հազար է, որից 80 տոկոսը Հայաստանում է:

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հարց բարձրացրեց այն մասին, որ շատ ՀՀ քաղաքացիներ հանձնվում են և փորձում գնալ ու անվճար բնակվել եվրոպական տարբեր երկրների ճամբարներում, և վերջում գործնականում ոչ մի երկրի քաղաքացի չեն դարձել, և նաև այն, թե որ երկրում են ամենից շատը ՀՀ քաղաքացիները ստանում երկրորդ քաղաքացիություն: Հարցերին պատասխանելով՝  Եղիազարյանը պատասխանեց, որ նման հաշվառում չունեն, իսկ երկքաղաքացիություն ստացած ամենաշատ հայերը ՌԴ-ում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել