7 միլիոն դրամ՝ հյուրընկալության համար

Ապրիլի 13-15-ը  Երևան են ժամանել ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ, ովքեր մասնակցում էին հակամենաշնորհային քաղաքականության նիստերին:  Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 15-ամյակի շրջանակներում, որը նշվում է այս տարի: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ կայքից:

Եռօրյա միջոցառումների անցկացման համար  հանձնաժողովը դահլիճի վարձակալության ծառայությունների պայմանագիր է կնքել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հետ և վճարել 2 միլիոն 166 հազար դրամ: New Picture (3)

Ընթրիքի մատուցման համար հանձնաժողովը պայմանագիր կնքել է «Վալեմ» ՍՊԸ-ի հետ և վճարել 3.5 միլիոն դրամ: New Picture (4)
Իսկ Ֆուրշետը մատուցվել է «Բոնապ» ՍՊԸ-ի կողմից՝ 1.3 միլիոն դրամի դիմաց: New Picture (6)

Այսինքն՝ հիշյալ ծառայությունների համար պետբյուջեից վճարվել է 6 միլիոն 966 հազար դրամ կա շուրջ 14.5 հազար դոլար: Դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք հյուրերի գիշերակացի և այլ ծառայությունների համար որքան է վճարվել:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ