Հայաստանում գլխավոր խնդիրներից մեկը պետական համակարգի կոռուպցիան է. ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցն է հրապարակվել

ԱՄՆ պետական դեպարատամենտը հրապարակել է 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Հայաստանին վերաբերող բաժնի նախաբանում նշվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության ղեկավար է ընտրվում նախագահը և միապալատ խորհրադարանը՝ Ազգային Ժողովը: ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում ԱԺ-ում և կուսակցության առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դոմինանտ դեր ունեն քաղաքական դաշտում:

ՀՀ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են 2013 թվականին, իսկ խորհրդարանաը՝ 2012-ին: ԵԱՀԿ-ն այս ընտրությունները բնութագրել է որպես՝ ճիշտ կազմակերպված, սակայն որոշակի բացթողումներով. նշվել է նաև այն լուրջ ընտրախախտումների և ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին: Քաղաքացիական հասարակությունը արդյունավետ վերահսկողություն է ունեցել անվտանգության մարմինների վրա:

Մարդու իրավունքների ոլորտում այս տարվա ամենալուրջ խնդիրներից  են պետպաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը՝  իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահապանելու համար, երկրի իշխանությունների կողմից տնտեսական և քաղաքական ուժի օգտագործումը՝  աջակիցներին հարստացնելու և իրավապահներին ու դատական համակարգը կոռումպացնելու, ինչպեսև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղական և միջազգային դիտորդները, քաղհասարակության անդամներն ու լրագրողները հաղորդեցին ընտրական իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝  վարչական ռեսուրսների օգտագործում, բազմակի քվերակություն, լցոնումներ, պաշտոնյաների կողմից դիտորդների և ընտրահանձնաժողովի անդամների ահաբեկումներ: դեկտեմբերի 18-ի դրությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է 34 քրեական գործ:

Մյուս խնդիրները վերաբերում են  բանակում կասկածելի հանգամանքներում և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, լրատավական դաշտում քաղաքական բազմակարծության ցածր մակարդակին (բարձր է ինքնագրաքննության մակարդակը, ավելի հաճախ իշխանական  տեսակետներն են արտացոլվում մեդիայում: Ոստիկանությունը լրագրողներին բերման է ենթարկել որպես բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներ):

ԱՄՆ պետդեպարտապենի զեկույցի համաձայն՝ Հայաստանում խնդիրներ կան նաև կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսևելու, սելեկտիվ աբորտների, մարդու թրաֆիքինգի և այլ հարցերի վերաբերյալ:  Նշվում է նաև, որ կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքներն ու ոչ բավարար կերպով կիրառել աշխատանքային նորմերը:

Զեկույցի համաձայն, թեև կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որոշ պաշտոնյաներ շարունակել են իրավախախտումներ կատարել: Մինչ այժմ իշխանությունները պաշտասխանտվության չեն ենթարկել որևէ մեկի՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ 10 անձի սպանության համար:

Կոռուպցիան պետական համակարգում

Զեկույցում առանձին մաս նվիրված է կառավարությունում կոռուպցիայի և թափանցիկության բացակայությանը.«Օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնյաների կողմից կոռուպցիոն արարքների համար, սակայն կառավարությունը արդյունավետ չի կիրառել օրենքը, և պաշտոնյաները հաճախ ներգրավվել են կոռուպցիոն գործընթացներում և անպատիժ մնացել: Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան»,- նշվում է զեկույցում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014-2015թթ.. Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայն՝ այս երկրում գործարարությամբ զբաղվելու ամենախնդրահարույց գործոնը հենց կոռուպցիան է:

Թեև Սահմանադրությամբ արգելվում է, որ պետպաշտոնյաներին  ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են զբաղեցնել Ազգային Ժողովի մանդատները, և կառավարության այլ պաշտոնյաներ շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը: Մի շարք դիտորդների կարծիքով, օլիգարխները կապ են ունեցել կառավարության հետ կամ  իշխանավորները մոնոպոլիզացրել են տնտեսությունը: Իշխանությունները շարունակում են արհամարել մեդիայի և այլ զեկույցներին՝  կոռուպցիոն գործընթացներում պաշտպոնյաների ներգրավվածության վերաբերյալ: Մի շարք պաշտոնյաների մեծ գումարների և անհիմն եկամուտների վերաբերյալ բացահայտումներ կան, սակայն իշխանությունները չեն դիմել հակակոռուպցիոն իրավական նորմերին կամ հետաքննություն սկսել:

Բազմաթիվ հաղորդումներ կան սպասրակման, շինարարության, հանրային  կառավարման, դատական համակարգի, պետական գնումների և աճուրդների, առողջապահության, հարկային, իրավապահների ոլորտում կոռուցպոին երևույթների վերաբերյալ:  Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման, պետծառայողների՝ կասկածելի ձեռնարակատիրական գործունեություն կատարելու, հարկերից խուսափելու, և կառավարության հետ կապ ունեցող ընկերություններին հարկային առավելություններ տալու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում ՀԷՑ-ում բազմաթիվ կոռուցպոին խնդիրների վերահնամանն ու հունիսյան բողոքի ակցիաներին:

Նշվում է, որ գլխավոր դատախազն է պատասխանատու եղել  քրեական հետապնդում սկսելու, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն այս գործերով քննություն կատարելու համար: Սակայն, համաձայն հաղորդումների, ոչ Քննչական կոմիտեն, ոչ էլ ոստիկանությունը չեն աշխատել արդյունավետ և անկախ, ինչպեսև չունեն բավարար ռեսուրսներ: Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, ինչն էլ կառույցի անկախությունը կասկածի տակ է դրել՝ համաձայն  քաղհասարակության անդամների:

Զեկույցում անդրադարձ կա նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը. «Օրենքը պահանջում է, որ բարձրաստիճան պաշտոնյներն ու նրանց ընատնիքի անդամները լրացնեն գույքի տարեկան  հայտարարագրեր: Եղել են վարչական տուգանքներ՝ ոչ պատշաճ և կեղծ հայտարարագրեր լրացնելու համար, սակայն Էթիկայի հանձնաժողովը, որը պատասխանատու է հայտարարագրերը հավաքելու և մոնիտորինգի ենթարակելու համար, այդ տեղեկությունների իսկությունը ճշտելու և եկամուտների աղբյուրը ստուագելու կամ կեղծ տեղեկությունների դեպքում տուգանելու լիազորություններ չի ունեցել: Այս տարվա ընթացքում մի քանի դատավորներ, ինչպեսև գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ հայտարարագրել են մի քանի հազար դոլարի նվերներ՝ որպես իրենց եկամուտ, սակայն որևէ պետական կառույց չի հետաքննել, թե որտեղից են այդ նվերները»:

Նշվում է նաև, որ թեև երկրում գործում է տեղեկատվության ազատության մասին օերնքը, սակայն մի քանի կառավարական մարմիններ և պաշտոնյաներ սահմանափակել են ինֆորմացիայի հասանելիությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ