16 մարդ է հոսպիտալացվել Նոր Օռլեանի կրակոցներից հետո

The Hindu կայքը տեղեկացնում է, որ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Նոր Օռլեանի խաղահրապարակում տեսանկարահանման համար, երբ հավաքվածների մեջ կրակոցներ են հնչել, արդյունքում 16 մարդ վիրավորվել է:

10 հոգու հիվանդանոց են տարել շտապօգնության մեքենաներով, իսկ մյուս 6-ին` անձնական ավտոմեքենաներով:

«Դեռևս չի պարզվել, թե ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել մարդիկ, կամ, թե որն էր կրակոցների պատճառը»,- ասաց ոստիկանության խոսնակ Թայլեր Գեմլը:

Վկաների խոսքերով՝ ատրճանակով զինված մարդը կրակոցների ավարտից հետո անմիջապես փախել է:

 

Պատրաստեց Մարիամ Սիմոնյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել