The Hindu կայքը տեղեկացնում է, որ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Նոր Օռլեանի խաղահրապարակում տեսանկարահանման համար, երբ հավաքվածների մեջ կրակոցներ են հնչել, արդյունքում 16 մարդ վիրավորվել է:
10 հոգու հիվանդանոց են տարել շտապօգնության մեքենաներով, իսկ մյուս 6-ին` անձնական ավտոմեքենաներով:
«Դեռևս չի պարզվել, թե ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել մարդիկ, կամ, թե որն էր կրակոցների պատճառը»,- ասաց ոստիկանության խոսնակ Թայլեր Գեմլը:
Վկաների խոսքերով՝ ատրճանակով զինված մարդը կրակոցների ավարտից հետո անմիջապես փախել է:
Պատրաստեց Մարիամ Սիմոնյանը