Ինչպես հաղթել գործը, եթե ճանապարհային նշանը տեսանելի չէ

Փաստաբան Վահե Աստվածատրյանը 2012թ.-ի հունիսի 13-ին փոստային առաքման ծառայության միջոցով ստացել է Ճանապարհային ոստիկանության որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Նա տուգանվել է սահմանված 40 կմ/ժ արագությունը գերազանցելու համար:

Տուգանքն արձանագրվել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այստեղ ճանապարհային նշանը փակվել է ծառերի պատճառով:
Դատարանն իր եզրահանգումներում նշել է, որ համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի` նշանները տեղակայվում են այնպեu, որպեuզի դրանք չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տեղակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեuանելի լինեն երթևեկության մաuնակիցների համար (oրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտող (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության սյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին։

Նշանները տեղակայվում են ճանապարհի երթևեկության ուղղությամբ: Դրանք կարող են տեղակայվել կամ կրկնվել բաժանարար գոտում (առկայության դեպքում) կամ ճանապարհի հակառակ կողմում, եթե ճանապարհային պայմանները թելադրում են, որ այդ նշանները ժամանակին նկատվեն այն վարորդների կողմից, որոնց համար դրանք նախատեսված են։
Նույն որոշման հավելված 2-ի 30-րդ կետի համաձայն` … Նշանի տեսանելիության հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մ։

Գործում առկա` Ռուբինյանց փողոցի տվյալ հատվածի լուսանկարի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի գրության հետազոտման արդյունքում դատարանը գտնել է, որ հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ Ռուբինյանց փողոցի վրա արագությունը սահմանափակած է, իսկ «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը իրականում տեսանելի չի եղել հայցվորին ։

Վերլուծելով իրավանորմերը և գործում առկա գրավոր ապացույցները՝ դատարանը հաստատված է համարել, որ հայցվորը, ընթանալով Ռուբինյանց փողոց նշյալ հատվածով, չէր կարող նկատել տեղադրված «Առավելագույն արագության սահամանփակում 40կմ/ժ» 3.24 նշանը, հետևաբար բացակայում է վարչական իրավախախտման դեպքը։

Ուստի դատարանը վճռել է Վահե Աստվածատրյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության համապատասխան որոշումը։ ՃՈ-ն փորձել է վճիռը փոխել վերադաս ատյանների միջոցով, սակայն՝ ապարդյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել