Ո՞ր փուլում է ծննդատան կրակոցների գործով նախաքննությունը

Հունիսի 30-ի առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի հիվանդասենյակում հնչած կրակոցների գործով հետաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ  գործը չի կարճվել, այն դեպքում,երբ մեղադրյալ չկա:

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել