Չունենալով ԱՊՊԱ պայմանագիր` փորձել է գումար շորթել ապահովագրական ընկերությունից.ամբաստանյալը հաշմանդամ երեխայի հայր է

Արաբկիր Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այս անգամ ամբաստանյալի աթոռին հայտնվել է 1-ին խմբի հաշմանդամ երեխայի հայր  Մկրտիչ Ներսիսյանը: Նա մեղադրվում է «Ռոսգոսստրախ Արմենիա›› ԱՓԲԸ-ից գումար շորթելու մեջ: Դատարանում ամբաստնյալը  ցուցմունք է տվել,որ  «Վազ 2107›› ավտոմեքենայով դուրս Է եկել տանից և մոտ 5-10 րոպե անց հասնելով Բաբայան փողոց« փորձել Է միանալ գլխավոր ճանապարհին ու անզգուշաբար բախվել Է պատահական անցնո ՙ «Մերսեդես-Բենց›› ՚ ավտոմեքենայի առջևամասի աջակողմյան հատվածին:

Դատարանը պարզել է,որ «Վազ 2107››ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը վթարի պահին լրացած Է եղել : Ամբաստանյալը նույն օրը դիմել է Ազատության պողոտայում գտնվող«Ռոսգոսստրախ Արմենիա›› ընկերությանը « որտեղ վճարելով 8.500 ՀՀ դրամ գումար 3 ամսով կնքել է պայմանագիր, այնուհետև վերադառնալով վթարի վայր զանգահարել Է ապահովագրական ընկերություն և հայտնել վթարի մասին:

Վկաների ցուցմունքների համաձայն` ամբաստանյալը  ապահովագրական ընկերության աշխատակցին ասել է, որ տեղի ունեցած վթարում  ինքն ընդունում է իր մեղքը և ցանկանում է, որպեսզի այն  փոխհատուցի իր կողմից հասցված վնասը, իսկ  «Մերսեդես-Բենց›› ավտոմեքենայի վարորդը դիմում է ներկայացրել «Ռոսգոսստրախ-Արմենիա›› ապահովագրական ընկերություն վնասի փոխհատուցումը` 580.000 ՀՀ դրամ ստանալու համար :

Սակայն նշված հանգամանքը պարզվել է «Ռոսգոսստրախ Արմենիա››ԱՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից և  անվտանգության ծառայության ղեկավարը դիմել է Մկրտիչ Ներսիսյանին և խնդրել ճանաչել իր մեղավորությունն ու ետ վերցնել դիմումը, մինչդեռ  Մ. Ներսիսյանը  հրաժարվել է, որից հետո իրենց ընկերությունը դիմել է ոստիկանություն, ինչի արդյունքում էլ հարուցվել է քրեական գործ:

Դատարանը`նախագահող Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, վերլուծելով ամբաստանյալի, տուժողի ներկայացուցչի, վկաների ցուցմունքները, գործով ձեռք բերված մյուս ապացույցները , դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` գտել  է, որ ապացուցված չէ ամբաստանյալի կողմից   580.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձը: Դատարանը գտնում է, որ Մ. Ներսիսյանի  կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարումը հավաստող բավարար ապացույցներ չկան: ՈՒստի դատարանը վճռեց Մ. Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

Սակայն տուժողի պաշտպանը գործը բողոքարկել է վերաքննիչ դատարան`բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Մկրտիչ Ներսիսյանի  դատավճիռը և արարքը վերաորակել 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գործը դեռևս վերանքննիչում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լ.Մ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել