Հակակոռուպցիոն պայքարը հնարավոր չէ իրականացնել անվստահության պայմաններում. ՀՅԴ գործիչ

Ինչպես հայտնի է հուլիսի 28-ին տեղի է ունենալու կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը: Սակայն խորհուրդը այդպես էլ լիարժեք չի կազմավորվորվել. կառավարության որոշմամբ՝ դրան պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից: ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը և հասարակական կազմակերպությունները հրաժարվել են անդամակցել խորհրդին:

Թե որքանով է նորմալ, երբ այս պայմաններում խորհուրդն իր գործունեությունը շարունակում է և նիստ է հրավիրում, ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատասխանեց. «Ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը, իմ կարծիքով, ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր է մանավանդ այդ գործում՝ հակակոռուպցիոն պայքարում: Նիստը կարելի է համարել օրինական,: Վստահ եմ, որ կանոնադրությամբ այն կարող է կայանալ, եթե հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ներկա է, սակայն թե արդյունաետության առումով խնդիրներ կլինեն:

Անդրադառնալով նաև այն հարցին, որ խորհրդին չեն անդամակցել հասարակական կազմակերպությունները, Բագրատ Եսայանը նշեց, որ հակակառուպցիոն արդյունավետ պայքարը բաղկացած է երեք բաղադրիչից՝ քաղաքական կամք, հասարակության ներգրավվածություն ու օրենքների մոնիտորինգ:

«Եթե հասարկությունը չի չի մասնակցում, քանի որ կասկածում է քաղաքական կամքի առկայությանը, ապա այդ առումով խնդիրներ են առաջանալու, որովհետև մի կոմպոնենտը լրիվ բացակայում է, մյուս կոմպոնենտը՝ հարցականի տակ է, իսկ երրորդ կոմպոտոնետը որքան էլ կատարյալ լինի, բնականաբար, ընդհանուր պայքարի արդյունավետությունը ցածր է լինելու»,- ասաց Բագրատ Եսայանը:

Լուսանկարը՝ ArmeniaNow-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ