Օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնում ծննդաբերել է 15-ամյա աղջիկ: Որոշակի տեղեկություններ ստանալու համար դիմեցինք բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանին: Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն նշեց, որ արդեն իսկ նրան դուրս են գրել և այլ տեղեկություններ չհայտնեց:
Նշենք նաև որևէ տեղեկություն չկա երեխայի հոր մասին:
Ոստիկանությունից նույնպես փորձեցինք տեղեկանալ դեպքի մանրամասներից, սակայն դեռևս որևէ տեղեկություն չեն տրամադրել: