Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:
Այսպես, վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառում պետական տուրքի դրույքաչափերը են`
1. վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով (100.000.000 ՀՀ դրամ)
2. յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով (5.000.000 ՀՀ դրամ)
3. յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 25.000-ապատիկի չափով (25.000.000 ՀՀ դրամ)
4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով (100.000.000 ՀՀ դրամ):