Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվեց

Աղվան Արզումանյանը և Սարգիս Մեհրաբյանը կառավարության այսօրվա որոշմամբ տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Աղվան Արզումանյանն ավարտել է ՌԴ ազգերի բարեկամության համալսարանի օրդինատուրան և ընդունվել նույն բուհի ասպիրանտուրա, ուստի նրան տրվել է տարկետում` մինչև ուսումնառու¬թյան ավարտը` 2017 թվականի ձմեռային զորակոչը:

Սարգիս Մեհրաբյանը սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի (ավագ դպրոց) 11-րդ դասարանում: 2015թ. ապրիլի 16-ին լրացել է նրա 19 տարին: 2007թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու պատճառով ուսումը շարունակել է մեկ տարի ուշացումով: Ելնելով վերոշարադրյալից` կառավարությունը նպատակահարմար գտնավ ավագ դպրոցի սովորող աշակերտին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2016 թվականի ամառային զորակոչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել