Վարչապետի որոշումը՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 14-ին որոշում է ընդունել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Սևան-Հրազդան համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ասվում է  որոշման մեջ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել