Իրավաբանական անձանց պետական գրանցման համար սահմանված փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:
Պետական գրանցման համար իրավաբանական անձինք ներկայացնում են`
ա) իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.
բ) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի (հիմնադիրների) ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ ֆիզիկական անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Եթե հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը.
գ) կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով կարող են նախատեսվել պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա նաև այլ փաստաթղթեր: