Ակտիվիստները չեն բացառում, որ կրկին կվերադառնան Բաղրամյան

Ազատության հրապարակ եկած ակտիվիստները գործողությունների ծրագիր չունեն․սպասում են մինչև վերադառնան բերման ենթարկված ընկերները։

Իրավաբան.net-ի հետ զրույցում ակտիվիստներից Ռաֆայել Համբարձումյանը նշեց, որ քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել ոստիկանական բաժանմունքների դիմաց գտնվող ընկերների հետ, ովքեր հայտնել են, որ բերման ենթարկված անչափահասներն արդեն ազատության մեջ են, չափահասները՝ դեռ ոչ։

Մեզ հետ զրույցում ակտիվիստը չբացառեցին, որ կրկին կվերադառնան Բաղրամյան պողոտա: Մեկ այլ ակտիվիստ Ռուստամ Շահբազյանը Իրավաբան․net-ին ասաց, որ այսօր ոստիկանների գործողություններն անօրինական են եղել. «Նրանք այդքան մեծ զորքով ցրել են 50 հոգու՝ օրենքի սահմաններից դուրս»,- նշեց մեր զրուցակիցը։

Ակտիվիստի խոսքով՝ ոստիկանները ենթարկվում են ղեկավարությանը, մինչդեռ նրանք պետք է հանեն իրենց տարբերանշանը, միանան ցուցարարներին ու պայքարեն անարդարության դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել